Գլխավոր Ավելին

Ինչի՞ հետևանք են լսողության խանգարումները, ի՞նչ ախտանիշներ կարող են նկատվել և ինչպե՞ս պահպանել լսողությունը. գարեգին միրաքյանի անդրադարձը՝ օրվա խորհրդով

Մարտի 3-ը Լսողության պահպանման միջազգային օրն է: Օրը նշում են 2007թ-ից, նպատակն է համախմբել լսողության կորստով մարդկանց և պրոպագանդել ականջի և լսողության խնամքը։ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ԼՕՌ կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դոցենտ Գարեգին Միրաքյանը նշում է, որ 2023թ․ ԼՊՄՕ-ի նշանաբանն է ՝«Ականջը և լսողության խնամքը՝ բոլորի համար․եկեք այն իրականություն դարձնենք»․

Ամբողջ աշխարհում՝ գրեթե բոլոր երկրների բնակչության մոտ 10%–ի դեպքում դիտվում է այս կամ այն աստիճանի լսողության իջեցում, ընդ որում և երեխաների և մեծահասակների մոտ։ Լսողության խնդիրներ ունեցողների մոտ 80%-ն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։

Գարեգին Միրաքյանի փոխանցմամբ` լսողության խնդիրները կարող են տարբեր պատճառներ ունենալ.
1. Բնածին հիվադություններից ՝ Ցիտոմեգալովիրուս
2. Ինսուլտ
3. Կորոնար զարկերակների ախտահարում
4. Զարկերակային հիպերտենզիա
5. Շաքարային դիաբետ
6. Մի շարք տրավմաներ(վթարներ, բամբակյա շվաբրի անզգույշ օգտագործումը)
7.  Ականջի սուր և քրոնիկական բորբոքումներ, ինֆեկցիոն հիվանդություններ
8. Լսողության կորստի ընտանեկան պատմություն
9.  Օտոտոքսիկ անտիբիոտիկներ
10.  Քիմիական նյութերի ազդեցությունը
11.  Երկարատև աղմկոտ միջավայրում գտնվելը,բարձր ձայների,վիբրացիաների ազդեցությունը

12. Ուռուցքները

 

Բժշկի խոսքով՝ լսողության կորուստը դիտվում է շատ դանդաղ, այդ պատճառով բուժառուն սկզբնական շրջանում չի նկատում և հիմնականում դրա մասին հուշում են շրջապատող մարդիկ։

???? Դիտվում է խոսքի և այլ հնչյունների խլացում։
????Բառերն ընկալելու (հասկանալու) դժվարություն։
???? Հաճախ խնդրում են զրուցակցին խոսել դանդաղ, հստակ և բարձր։
???? Անհրաժեշտություն է առաջանում բարձրացնել հեռուստացույցի, ռադիոյի ձայնը։
???? Խուսափում են սոցիումում հաճախակի գտնվելուց։

Լսողությունը պահպանելու համար ԼՕՌ կլինիկայի ղեկավարը խորհուրդ է տալիս.

խուսափել բարձր երաժշտությունից,

ականջակալների օգտագործումից,

աղմկոտ միջավայրից,

ձայն արձակող սարքերի երկարատև օգտագործումից,

հաճախակի վիբրացիաներից,

առաջին իսկ ախտանիշի դեպքում դիմել ՔԿԱ-ին:

×
facebook sharing button facebook